Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

Գիտնականները հայտնաբերել են, որ քիթը փորելն օգտակար է

Գիտնականները հայտնաբերել են, որ քիթը փորելն օգտակար է

Կանադացի գիտնականների վարկածի համաձայն, քիթը փորելը, որն ավանդաբար անշնորհք արարք է համարվում, կարող է օգտակար լինել իմունային համակարգի համար։ Տեսության հիմնադիրը կենսաքիմիկոս Սքոթթ Նապյերը պնդում է, որ քթի լորձաթաղանթի արտադրությունը կարող է ուժեղացնել օրգանիզմի պաշտպանությունը՝ վնասկար միկրոբները որպես «նախավարժանք» կիրառելով ավելի լուրջ սպառնալիքների դեմ պայքարում։ Այս մասին հաղորդում է «ՄեդՎեստին»։

 

Մինչդեռ բժիշկների մեծ մասը քիթը փորելը դասում են վատ սովորությունների շարքին, որը երբեմն վերածվում է չվերահսկվող հոգեբանական խանգարման։ Հաստատվել է, որ նման զբաղմունք ունի մարդկության 70 տոկոսը։ Հարկ է նշել, որ բժշկությունում առկա է անգամ համապատասխան տերմին՝ ռինոտիլլեկսոմանիա, որով կոչվում է քիթը փորելու կախվածությունը։

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ